27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Գեյերի եւ լեսբուհիների հայկական ասոցացիան” մտահոգություն է հայտնել Սաֆարովի գործով

Նյու Յորքի “Գեյերի եւ լեսբուհիների հայկական ասոցացիայի” անդամները եւ ղեկավարությունն իրենց մտահոգությունն են հայտնում 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնման եւ ներում շնորհման կապակցությամբ եւ հայտնում, որ Սաֆարովի արդարացումը սպառնալիք է հանդիսանում Կովկասում խաղաղության հաստատման համար:

“Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը , ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպություններ եւ կառավարություններ պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի վերջինս կատարի իր պարտավորությունները Հունգարիայի հանդեպ եւ վերադարձնի Սաֆարովին, ով Հունգարիայում պետք է ցմահ բանտարկված լինի: Մենք նաեւ համամիտ ենք Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության հետ, որը պահանջում է վարչապետ Վիկտոր Օրբանի հրաժարականը, քանի որ վերջինս խոստովանել է, որ Սաֆարովին Բաքվին է հանձնել սեփական նախաձեռնությամբ”,-հայտարարել է ասոցացիան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ