26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իսագուլյանը վարչապետի պաշտոնում տեսնում է միայն Սերժ Սարգսյանին /տեսանյութ/

«Նախագահ Սարգսյանը լավագույն մեկնաբանությունը տվեց՝ կապված այն խնդրի հետ, որ ինքն իբր թե ժամանակին ասել է, որ չի դառնալու նախագահ, և, եթե անցնի այս Սահմանադրությունը, ապա չի հավակնում նաև վարչապետի պաշտոնին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

Բանախոսը նշեց՝ նախագահը նորից այդ ձևակերպումները տվեց ու չթաքցրեց, որ հիմա էլ չի հավակնում այդ պաշտոնին։
«Որպես մարդ՝ որի համար քաղաքականությունը ձեռքի հետ աշխատանք չէ, ասաց՝ իր համար քարացած չեն այն տեսակետները, որ ինքն է արտահայտել։ Եվ հիմա էլ ՀՀԿ-ն, որին Սահմանադրությամբ վերապահված է վարչապետի թեկնածու առաջադրել, որոշի առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նա անպայման կստանձնի այդ պաշտոնը»,- ասաց Իսագուլյանը՝ վաչապետի պաշտոնում ինքը տեսնում է միայն Սերժ Սարգսյանին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ