27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հելաք փախաք սաղդ». Միայնակ գայլը զայրացավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը:

Այսօրվա նիստի սկզբում լարված իրավիճակ էր: «Սասնա ծռերի» անդամներ  Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանն ու Գագիկ Եղիազարյանը ցանկացան  հայտարարություն անել, սակայն դատավորը արգելեց: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նկատեց՝ հայտարարությունները կհնչեն վերջում, մեղադրողի կողմից գրավոր ապացույցների հրապարակումից հետո ։

«Մանուկյան մի աղմկեք, Բարսեղյան անցնե՞մ սանկցիաների: Կողմերը պարտավոր են հարգալից վերաբերմունք դրսևորել, հակառակ պարագայում կանցնեմ դատական սանկցիա կիրառման»,֊-զգուշացրեց դատավորը։

 Պավել Մանկյանը բղավում էր և պահանջում, որ խոսի:  Արայիկ Խանդոյանն էլ դատավորին ասաց, որ իրենց խաբում են ու իրեն անցած նիստի ավարտին թույլ չեն տվել հայտարարություն անել. «Հելաք փախաք սաղդ»,-֊զայրացավ Խանդոյանը։

Մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները: Պավլիկ Մանուկյանը և Արայիկ Խանդոյանը ավելի ուշ դուրս եկան դահլիճից, սակայն նրանց վրա սանկցիա չի կիրառվել:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ