27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը երկու պատասխան ունի. պատերազմ կամ ապակայունացում. Հրապարակ

ՀՀ վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու մտա­դրությունը Սերժ Սարգսյանը երեկ պատճառաբանել է խիստ «համո­զիչ» մի մեկնաբանությամբ. «Սահ­մանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քա­ղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին: Սա մի խնդիր է, որն այս­օր չափազանց կարեւոր է: Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»: «Նոր ժամանակներ» կուսակ­ցության նախագահ Արամ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե, օրինակ, ՀՀԿ քաղաքական դպրոցը, երիտասարդներին կարիերայի խոս­տումներով հանրապետականացնելը բավարար չեն, որպեսզի նրանք թրծվեն որպես Սերժ Սարգսյանի պատկերացրած քաղաքական առաջնորդներ:

«Սերժ Սարգսյանն այդ հար­ցազրույցում չի տալիս քաղաքական բացատրություն, թե ինչու Է ինքը վերարտադրվում: Ինքը փորձում Է գտնել այնպիսի արգումենտներ, որոնց պարագայում իր նախկին խոսքը, թե ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնին, ինչ-որ ձեւով փորձի հիմնավորել: Հիմա կա երկու հարթություն, մեկը կյանքն Է, որտեղ Սերժ Սարգսյանը խնդիր չի տեսնում՝ հասարակությանը բացատրելու-չբացատրելու առումով: Այսինքն՝ Հայաստանում չկա մշա­կույթ, որ պետական, քաղաքական գործիչների տված խոսքը մինչեւ վերջ պաշտպանվի, Եւ դրա մեջ ոչ ոք չի խորանալու: Այսօր կարող են այս ասել, վաղն այլ կերպ վարվել, մյուս օրը մեկ այլ բան ասել: Կարող են խոստանալ շատ բաներ ու չանել: Կա բարոյական հարթություն:

Բա­րոյական հարթության մեջ հետեւում են, որ քաղաքական գործչի, երկրի առաջին դեմքի հայտարարություն­ներն ինչ-որ չափով բարոյական հարթության մեջ համապատասխա­նեն այն գործողություններին, որոնք ինքն ապացուցել է կյանքով: Այս­տեղ Սերժ Սարգսյանը խնդիր ունի: Ինքը հստակ բան է ասել եւ այն բա­ցատրելու խնդիր ունի: Հիմա Սերժ Սարգսյանը փորձում է գտնել ար­գումենտներ՝ բացատրության հա­մար, չի գտնում: Մատաղ սերնդին գիտելիքներ փոխանցելու համար պետք չէ դառնալ վարչապետ: Ես էլ եմ մատաղ սերնդին իմ փորձը փո­խանցում համալսարաններում: Եթե դա կառավարման փորձ է, ապա այն կարելի է փոխանցել քաղաքական դպրոցներում, քաղաքական գործիչ­ների հետ հանդիպումների միջոցով եւ այլն: Դրա համար անհրաժեշտ չէ պաշտոն, եւ այդ բացատրությունն էլ քաղաքագիտությունից դուրս է»,- ասաց Արամ Կարապետյանը:

Անդրադառնալով 2015թ. սահ­մանադրական փոփոխություն­ներին՝ Արամ Կարապետյանը նշում Է, որ այն ժամանակ Էլ երեւում Էր, որ վիճակն ավելի Է բարդանալու: «Շատ ներողություն, բայց ես այն ժամանակ Էլ ասում Էի՝ բարդակն ավելանալու Է: Եվ իր հար­ցազրույցում Սերժ Սարգսյանն Էլ Է ասում, որ այդ փոփոխությունները ստեղծել են դժվարություններ, խառնաշփոթություն: Հիմա ինքն ուզում Է արհեստականորեն սրել իրավիճակը, ժիրայր Սեֆիլյանին տրված պատժաչափը իրավիճակն արհեստականորեն սրելու պայման է: Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու բարո­յական բացատրությունը կարող է լինել կամ պատերազմը, որ ռիսկային Է, կամ Հայաստանում իրավիճակի ինչ-որ առումով սրումը:

 Սերժ Սարգսյանը փորձում է բացատրել, որ այս երկու հանգամանքներն են ստիպում իրեն հետ գալ:

Եթե վիճակն արհեստականորեն չի սրվում, ուրեմն Սերժ Սարգսյանի բացատրություն Էլ չի անցնում թե դրսում, թե’ ներսում»,- ասաց Արամ Կարապետյանը:

Ինչ պետք Է անեն տարիների ընթացքում բեկորների բաժանված քաղաքական ակտիվ կյանքից դուրս մղված ընդդիմադիր nւժերը, որոնք այսօր Էլ Սերժ Սարգսյանի՝ իշխանության վերարտադրության դեմ պայքարի հարցում տարբեր պատկերացումներ ունեն: Արամ Կարապետյանը նշեց ընդդիմությունն այս օրերին խորհրդատվություններ Է անցկացնում, որին մասնակցում Է նաեւ ինքը: «Եկեք հստակ հասկանանք մի բան. եթե երկու անգամ պետք Է միտինգ անենք, հետո մարդիկ տուն գնան եւ մոռանան, ավելի լավ է, որ չանենք:

Դա ավելի Է օգնում իշխանություններին: Դրա համար ես կողմնակից եմ լուրջ պատրաստության՝ ֆինանսական, արտաքին քաղաքական, կազմակերպչական: Նույնիսկ ժամանակն Է, որ մտածենք մեկ ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մասին: Սեֆիլյանենց դատը, պատժաչափը լուրջ խնդիրներ են, որոնց դեմ պետք է  բողոքենք: Բայց պայքարի համար պետք Է լուրջ նախապատրաստվել, որ հերթական անգամ չընկնեն իշխանության ծուղակը:

Իշխանությունը կատալիզատորի դեր է կատարում, մենք փողոց ենք դուր գալիս, ոչ մի բան չի ստացվում, հիասթափությունն աճում Է, արտագաղթն ավելանում Է, դրսում ասում են՝ տեսնում եք, ոչ մի բան չի ստացվում: Ես դրան կատեգորիկ դեմ եմ եւ իմ կարծիքն արտահայտում եմ իմ գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»,- ասաց Արամ Կարապետյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ