26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանն Իրանի նախագահին եւ ժողովրդին շնորհավորել է Նովրուզի առիթով

Նախագահ Սերժ Սարգսյանը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, մաղթել նրան քաջառողջություն եւ արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրանական օրացույցով 1397 թվականն Իրանի համար լինելու է առաջընթացի ու հաջողությունների տարի, իսկ հայ-իրանական հարաբերությունների համար՝ հեռանկարային ու գործնական ծրագրերով հագեցած ժամանակաշրջան:

Նախագահը նշել է, որ դարերի խորքում ձեւավորված հայ-իրանական բարեկամությունը պարտավորեցնում է ըստ արժանվույն գնահատել անցյալի ձեռքբերումներն ու հավատարիմ մնալ քաղաքակրթությունների օրրան հանդիսացող Հայաստանի եւ Իրանի միջեւ գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների ոգուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ