26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Իմ որդին բացարձակ անմեղ է».Գևորգ Սաֆարյանի մայր /տեսանյութ/

«Իմ որդին բացարձակ անմեղ է»,-լրագրողների հետ զրույցում  ասաց Սեֆիլյանի և մյուսների  գործով դատապարտված Գևորգ Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյան:

Մայրը նշում է, որ ողջ դատավարության ընթացքում չհիմնավորվեց Գևորգի հանցանքը.«Բացարձակ քաղաքական հետապնդում է»,-նշեց Շուշան Բերբերյանը:

Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մարտի 20-ին հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:

 Հրապարակված վճռի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման, Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ