26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը որոշեց գաղտնազերծել. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Հետեւյալ հարցն է ներկայացվել Սերժ Սարգսյանին. «Պարոն նախագահ, Ձեր հայտնի ելույթում Դուք հայտարարել եք, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չեք հավակնելու վարչապետի պաշտոնին և հավելել եք, որ մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը։ Այսօր այդ հայտարարությունը քաղաքական ընդդիմությունը պարբերաբար հրապարակավ մեջբերում է։ Հարցը հետևյալն է. Դուք կդառնա՞ք ՀՀ վարչապետ ապրիլին»։ Ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասել է. «Նախ կարծում եմ, որ վաղուց արդեն ժամանակն է հրաժարվելու համատեքստից դուրս մեջբերումային լեզվակռիվների պարզունակ մարտավարությունից և ժամանակն է լսելու քաղաքական խոսքը, ընկալելու այն և քննարկելու հենց այդ մակարդակում։ Իսկ քաղաքական խոսքը հստակ է, բայց ոչ պարզունակ։ Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետության նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում և խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ Դժվար չէ սա տարբերել»։

Ինչ վերաբերում է իր առաջադրման հնարավորությանը, Սերժ Սարգսյանն ասել է. «Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»։

Այս հարցուպատասխանը թերեւս պետք է ընկալել, որպես Սերժ Սարգսյանի առաջադրման առաջին պաշտոնական հայտարարություն: Համենայնդեպս այստեղ առաջին անգամ է, որ Սարգսյանն առանց այլաբանությունների խոսում է այն մասին, որ հնարավոր է, որ ինքը առաջադրվի որպես վարչապետի թեկնածու եւ խոսում է, իր առաջին պլանների մասին, այն է՝ իր փորձը երիտասարդներին փոխանցելը: Առանձին ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն այս հայտարարությունն արեց Վլադիմիր Պուտինին երրորդ անգամ ՌԴ նախագահ ընտրվելուց ժամեր անց, ավելին նրան մի քանի անգամ շնորհավորելուց՝ հեռագիր ուղարկելուց եւ հեռախոսով խոսելուց հետո:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ