20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ելքն» ավարտեց քննարկումը. այսօրվա քննարկումների բոլոր սցենարներում փողոց դուրս գալու տարբերակը ներկա էր

«Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ ու որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերի որոշումների հետ և իրագործել»,-քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով դաշինքում կայացած քննարկման մանրամասները: Նա նշեց, որ օրինակ՝ վաղը ԱԺ հերթական նիստն է, և իրենց խմբակցությունը, բնականաբար, շարունակելու է գործել խորհրդարանական հարթակում: «Ի՞նչ է փոխվել: Հիմա դաշինքային ֆորմատով քննարկումների շարունակությունը խոչընդոտ չէ, որպեսզի կուսակցություններն առանձին իրենց համար որոշումներ կայացնեն, ինչը չի նշանակում, որ դաշինքը չի շարունակելու գործել»,-հավելեց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ կոնկրետ ապրիլի 1-ին ու 3-ին գործողություններ անելու վերաբերյալ որևէ որոշում չկա, սակայն հիմա հստակ է, եթե իրենք ցանկանան որևէ միջոցառում անել, դաշինքի համար դա խոընդոտ չի լինի: ««Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել էր իր դիրքորոշումը, մոտեցումներն ու պատկերացումները, որոնց մեջ կան տարբերություններ, համընկնումներ, հիմա քանի որ ժամանակը գնում է, և մենք ասում ենք՝ պետք է ինչ-որ հանգրվանի գանք, մենք որպեսզի ժամանակ չկորցնենք, այսպես ենք որոշել: Քննարկումները կարող են շարունակվել, նոր տարբերակներ կարող են լինել: Տեսեք՝ խոսում ենք ապրիլի 1-ի ու 3-ի մասին, սակայն դեռ այնտեղ էլ կոնկրետ որոշում չկա, թե որ տարբերակով է լինելու»,-բացատրեց պատգամավորը:

Նա հավելեց, որ այսօրվա քննարկումների բոլոր սցենարներում փողոց դուրս գալու տարբերակը ներկա էր, տարբերությունը վերաբերում է կոնֆիգուրացիաներին:  «Այսօր բոլորի պատկերացումներ որպես հանգրվան ու միջոց փողոց դուրս գալը առկա է:

Այսօր մենք վարչության նիստ ունենք, կքննարկենք, կհայտարարենք արդյունքների մասին: Բոլոր դեպքերում դաշինքի նիստեր կլինեն և ոչ մի հատ, խմբակցության նիստերը ևս կլինեն իրենց բնականոն ռեժիմով»,-նշեց նա:

Հարցին, թե ինչու չեն հրապարակում, թե կոնկրետ դաշինքի որ կուսակցությունն ինչին է դեմ, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիրը», օրինակ, այսօր հաստատենք վերջնական ծրագիրը, դա, հնարավոր է, որ մենք այսօր և վաղը չներկայացնենք, որովհետև միգուցե վնասկար ենք համարում այս փուլում բոլոր խաղաթղթերը բացելը»: Ճշտմանը, թե նույնը նաև դաշինքին է վերաբերում, նա ասաց.

«Այո, եթե շատ մանրամասն ներկայացնենք, թե ինչ առաջարկներ կան, պետք է դա բոլորին ներկայացնենք, ասենք՝ ինչը ինչին չի հակասում, ինչն է հակասում և այլն»:

Հարցին, թե բացառում է, որ դաշինքը կպառակտվի, «Ելք» խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Երբեք ոչ մեկը որևէ բան չի կարող բացառել, տասնյակ անգամ ասել եմ սա, բայց դաշինքում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առողջ աշխատանքային մթոնոլորտ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ