27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իշխանափոխություն երթի, ցույցի ու հանրահավաքի արդյունքում չի կարող լինել. Արփինե Հովհաննիսյան

Իշխանափոխության սահմանադրական ճանապարհը ընտրություններն են, ոչ թե երթերը, ցույցերը և հանրահավաքները։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դեմ է Սերժ Սարգսյանի վարչապետությանը, սակայն պայքարի ձևի հարցում «Ելք» դաշինքում դեռևս կոնսենսուս չկա։

Հարցին՝ եթե «Ելք»-ում այդ հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գան, ընդդիմադիր բոլորն ուժերը համախմբվեն, Հանրապետականում իշխանափոխության շուրջ մտավախությո՞ւն չեն ունենա, Հովհաննիսյանը պատասխանեց. – «Քաղաքական օրակարգը, ինչի մասին, որ իրենք խոսում են, դիցուք Նիկոլ Փաշինյանը, էդ օրակարգն արհեստական է, դա է պատճառը, որ ես այդպիսի զարգացման հեռանկարը համարում եմ ոչ այնքան ճիշտ։ Ես չեմ ուզում քննարկել ընդդիմության կոնսենսուսի լինել-չլինելու հարցը։ Սահմանադրական ճանապարհով երթ, ցույց ու հանրահավաք են ուզում, շատ լավ, բայց իշխանափոխություն երթի, ցույցի ու հանրահավաքի արդյունքում չի կարող լինել, ի սկզբանե չի կարող լինել գաղափարի տեսանկյունից, նորից եմ կրկնում, Սահմանադրական ճանապարհով իշխանափոխության մասին է։

Հովհաննիսյանն ընդգծեց՝ երթեր, ցույցեր իրականացնելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է ևս, բայց իշխանափոխությունը որպես այդպիսին դրա սահմանադրական ճանապարհը ընտրություններն են, ոչ թե երթերը, ցույցերը և հանրահավաքները։

«Ես ոչ սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն անցկացնելու հավակնություն ո՛չ նախընտրական, ո՛չ հետընտրական պրոցեսում չեմ նկատել որևէ քաղաքական ուժի կողմից՝ նվազագույնը խորհրդարանում հայտնված», – ասաց Ազգային ժողովի փոխնախագահը՝ շարունակելով. – «Ընտրությունների արդյունքում ձևավորվել է իշխանություն, որը ստացել է քվե, էդ քվեն իրացնելու համար իշխանությունն ունի լիազորություններ։ Վերանանք մի պահ անձերից, Հանրապետական կուսակցությունն իրավունք ունի վարչապետի պաշտոնում առաջադրել ցանկացած անձի, և վիճարկել ինքնին Հանրապետական կուսակցության այդ իրավունքը նշանակում է վիճարկել Հանրապետական կուսակցության իշխանություն լինելու և որպես իշխանություն իր իրավունքներն իրացնելու հնարավորությունը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ