26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աչքը ու ոտքը կորցրած զինվորին Ադրբեջանում պարգևատրում են «թզբեխով»

«Աչքը ու ոտքը կորցրած զինվորին Ադրբեջանում պարգևատրում են «թզբեխով»

Ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ, հետախույզ Քամիլ Մուսևին 2015 թվականին ադրբեջանական բանակի կազմում մասնակցում էր ահաբեկչական գործողության, որը ուղղված էր հայկական բանակի զինվորի դեմ: Ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունները կասեցնելու ընթացքում հայկական բանակի զինվորները բառիս բուն իմաստով հանեցին Քամիլի աչքը ու կտրեցին նրա ոտքը Արցախի հողից:

Քամիլ Մուսևը վաղուց արդեն դադարել է սպա լինել ու հիմա օգտագործվում է բացառապես ադրբեջանական բանակի գովազդը կատարելու գործում: Նրան օր ու գիշեր գովազդում են ադրբեջանական և թուրքական մամուլում, քանի որ Մուսևը նաև պատրաստակամություն էր հայտնել մեկ աչքով ու մեկ ոտքով մասնակցել թուրքական բանակի մարտերին, որպեսզի սատարի եղբայրական երկրի զինվորներին:

Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Վարչապետը հանդիպել է նաև Քամիլ Մուսևի հետ, գովաբանել է նրա իբր արիությունը, որ իր էշ խելքից կորցրել է աչքը և ոտքը, ողջունել է թուրքական բանակի կազմում մարտերի մասնակցելու նրա մտադրությունը և վերջում պարգևատրել է նրան: Սակայն շատ տարօրինակ պարգև է տվել ադրբեջանական բանակի սպային: Թուրքիայի վարչապետը Ադրբեջանի բանակի սպային նվիրել է իր «թզբեխը»:

Դե, չնայած Քամիլ Մուսևի վրա միայն ձեռքերն են ամբողջական, միայն «թզբեխը» նրան օգտակար կլինի»:

Աշոտ Ասատրյանի գրառումը

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ