26 Սեպտեմբերի, Կիրակի, 2021
KFC

Թեթև պրովոկացիայի է սպասում /տեսանյութ/

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վստահ է՝ Ադրբեջանը սպասում է թեթև պրովոկացիայի, որպեսզի հարձակում գործի հայկական կողմի վրա։
Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ զրույցում։
«Եթե հայ-թուրքական հարաբերությունները սառած են, նույնիսկ այդտեղ Ադրբեջանն իր մեղքն ունի, քանի որ Ադրբեջանը լուրջ ազդեցություն ունի  Թուրքիայի վրա», –  ասաց քաղաքագետը։

Ինչպես հայտնի է,   օրերս աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի նախագահ  Բակո Սահակյանը այցելել է Կոնգրես, որտեղ հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ: Անկախ այդ հանգամանքից՝ քաղաքագտը նշեց՝ այս պահին առանձնապես հույսեր չկան, որ բանակցային գործընթացում սայլը տեղից կշարժվի։
«ԱՄՆ-ն Արցախի անկախությունը չի ճանաչում, բայց ֆինանսավորում է այդ երկրին․ սա բացառիկ երևույթ է, ուստի Բակո Սահակյանի այցն, իսկապես, շատ կարևոր նշանակություն ունեցավ։ Վերջին երկու օրերի ընթացքում Արցախի   նախագահը հնարավորություն ունեցավ ներկայացնել իր տեսլականը, արցախցիների տեսլականը՝ Արցախի հարցի հետ կապված․ սա հնարավորություն էր, որ արցախցիների ձայնըլսելի դառնար», –  նշեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ