26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Այլ հարց է, թե արդյոք ՀՀԿ շրջանակներում այդ մարդը կա, թե ոչ»

ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը սխալ է համարում հայտարարությունները, թե նախագահ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: «Անփոխարինելի մարդ չկա, և դա ողբերգություն է, եթե Հայաստանն իր ամբողջ պոտենցիալով չի կարող գտնել մի մարդու, ով կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին: Եթե դա այդպես է, դա ողբերգություն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Լ. Սարգսյանի՝ միշտ էլ կարելի է գտնել մարդ, ով կկարողանա փոխարինել գործող նախագահին, կարող է դառնալ արժանապատիվ վարչապետ: «Մեկ այլ հարց է, թե արդյոք ՀՀԿ շրջանակներում այդ մարդը կա, թե ոչ, բայց որ երկրում կա, ես դրանում չեմ կասկածում: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի շատ իր դիրքերն է փորձում պաշտպանել՝ շատ լավ հասկանալով, որ իրենց գոյության երաշխավորն այսօր Սերժ Սարգսյանն է: Դա է խնդիրը, որովհետև այո, իրենց համար Սերժ Սարգսյանը, բնականաբար, անփոխարինելի առաջնորդ է, ում իշխանության օրոք իրենք կկարողանան պահպանել իրենց դիրքերը»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ