26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի. ԱԳՆ (տեսանյութ)

«Կատարվել է նախագահի հանձնարարականն առ այն, որ թուրքական կողմը տեղեկացվել է այդ մասին, և դա բխում է միջազգային իրավունքից: Միանշանակ հիշեցնեմ, որ հայկական կողմը հայտարարել է, որ միշտ էլ պատրաստ է բանակցությունների, կարգավորելու հարաբերությունները, բայց առանց նախապայմանների, այդ ուղղությամբ մենք որևէ առաջարկ չենք ստացել»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների պաշտոնական չեղարկմանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի լայնածավալ զորավարժություններին և այն մեկնաբանություններին, որ սա պատերազմի նախապատրաստություն է, նա ասաց, որ այդ ամենին հետևում են և միշտ պետք է պատրաստ լինեն ցանկացած քայլին: «Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, նաև նախընտրական շրջան է, բայց պետք չէ միայն դրանով բացատրել, պետք է միշտ ուշադիր լինել նրանց գործողություններին»,-ասաց նա և նշեց, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ