27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վարչապետին կզեկուցենք արդյունքները, ապա կզեկուցենք ձեզ. նախարար (տեսանյութ)

«Ամեն ինչ անում ենք, որ չլինեն»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ ի պատասխան հարցին, թե այդքան դժվար է  էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը մարզերում, որ վարչապետը նիստի ժամանակ իր հանձնարարականներից մեկում անդրադարձավ դրան ու պահանջեց արագացնել այդ գործընթացը:

Մասնավորապես, Կարեն Կարապետյանն ասել էր, որ ինտերնետն է հաճախ բացակայում բուհաստատություններում: Առողջապահության նախարարը շեշտեց. «Երբևիցե ինտերնետի առկայությունը մարզերում նախ Առողջապահության նախարարության խնդիրը չի եղել: Այսօր այն դառնում է, և մենք այդ խնդիրը կլուծենք 15 օրվա ընթացքում»:

Ինչ վերաբերում է նախորդ նիստի ժամանակ վարչապետի բարձրացրած հարցին, որ դեղերը դեղատոմսերով վաճառելու հետ կապված՝ խնդիրներ են եղել, Առողջապահության նախարարն ընդգծեց. «Առողջապահական տեսչական մարմինն զբաղվում է այդ խնդրով, վարչապետին կզեկուցենք արդյունքները, ապա այդ արդյունքները կզեկուցենք ձեզ»:

Նա անպատասխան թողեց հարցը, թե արդյոք նորմալ է, որ վարչապետը տեղյակ է այդ խնդրից, կոռուպցիոն ռիսկերից, ինչ ինքը նախարարը՝ ոչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ