19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շիրակի համալսարանի հարցը կքննարկվի Ազգային ժողովում. պատգամավորներն էին ժամանել (ֆոտո)

Այսօր Շիրակի պետական համալսարան էին այցելել Աժ Կրթության ու գիտության մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները: Ամիսներ առաջ բուհի ռեկտորի ու  դասախոսների միջև տարաձայնությունները էին ծագել, նրանք բարձրաձայնեցեին համալսարանում կատարվող ապօրինություններն ու խախտումները:

Այսօրվա հանդիպմանը ներկա չի եղել  համալսարանի ռեկտորը: Դասախոսների ու ռեկտորի հիմնավորումները կլսվեն Ազգային ժողովում:  3 ժամ տևած փակ քննարկում-հանդիպումից հետո ԱԺ կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ այն բողոքներն ու դժգոհությունները, որոնք բարձրաձայնվել են գրեթե բոլորը համապատասխանում էին իրականությանը և այն լուծումները, որ արվել են, ուղղակիորեն արվել են վերացնեն խախտումները: Մասնավորապես, բուհի  կանոնադրության հետ կապված, կատարվել են փոփոխություններ, որոնք պետք է հաստատեր կառավարությունը, բայց կիրառվել է առանց հաստատելու, որը իրավական առումով սխալ է: Զեղչերի համակարգը խախտվել է, ինչը նույնպես խախտումներից մեկն է:տռգռգ

-Իսկ թե ռեկտորը կամայակա՞ն է գործել, թե՞ ոչ կամայական, դա չենք կարող ասել, տեղի է ունեցել խախտում, արդեն դրա որակումը միանձնյա է կատարվել, թե ոչ, դա թողեք մեր հետագա  քննարկումներին ու լուծումներին,-եզրափակեց խոսքը Վարդան Բոստանջյանը:ֆգտգ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ