27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռոբերտ Սեդրակիչը միանգամից կտրեց. Իրավունք

Թեեւ լրատվա­կան դաշտում պտտվել են շշուկներ, թե նախա­պատրաստվում կամ անգամ կայացել են Արմեն Աարգսյանի հանդիպումները առա­ջին եւ երկրորդ նա­խագահների հետ, սա­կայն իրողությունն այլ է: Այսպես, Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն արդեն հերքել է դա: Ավելին, Ռոբերտ Քո­չարյանի անձնական օգտագործման ոչ պաշտոնական կայ­քում Վ. Սողոմոնյանը մատնանշել է, որ Ռո­բերտ Քոչարյանը չի մասնակցելու ՀՀ չոր­րորդ նախագահի երդ­ման արարողությանը, քանզի այդ ժամանակ գտնվելու է արտերկրում: Լեւոն Տեր-Պետրոսյանի պահով ուղ­ղակի հրաժարումների մասին առայժմ լրատ­վական դաշտում ոչինչ չկա, բայց փաս­տացի վիճակը թերեւս դժվար թե տարբերվի:

Այսպես, քաղաքա­կան «նաֆթալինից» պեղվել է հին քյարթու ՀՀՇ-ական, նախկին գլխավոր մաքսակեր Երջանիկ Աբգարյանը, ով բավականին չարախոսել է Արմեն Սարգսյանի հասցեին: Իմաստ չունի խորա­նալ այդ թանգարա­նային գործչի երկարաշունչ ասելիքների մեջ, ընդամենը նշենք, որ նա Արմեն Սարգսյանին բնութագրել է «խայտառակ վարքա­գիծ» բառակապակ­ցությամբ, ինչը թերեւս արտահայտում է ՀՀ առաջին նախագահ, Աժ ընտրություններին խայտառակ պարտու­թյուն կրած Լեւոն Տեր- Պետրոսյանի վերա­բերմունքը:

Սակայն առավել ցայտուն է դա Ռոբերտ Քոչարյանի պարագա­յում: Եթե Տեր-Պետրոսյանն իր վերաբեր­մունքը արտահայ­տում է այնպիսի անձի շուրթերով, որի վերա­բերյալ հարկ եդած դեպքում կարող է օգ­տագործել «չեմ ճա­նաչում» բանաձեւը, որով ժամանակին արտահայտվել էր «ՀՀՇ-ի պոլի փետե­րին» իշխանության մեջ տեսնելու ցանկու­թյուն արտահայտած Արշակ Սադոյանի վե­րաբերյալ, ապա Ռո­բերտ Աեդրակիչը ամեն ինչ ասել է մի­անգամայն պաշտոնապես՝ իր անձնա­կան խոսնակի միջոցով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ