26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Արթուրին տեսնում եմ մի մարդու, որի մեջ ամփոփված է ժողովրդի զոհաբերությունը». Հաց բերողը հուշարձան կունենա՞

Ճարտարապետների միությունում այսօր՝ մարտի 12–ին ներկայացվել է  Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հուշարձանի նախագիծը։ Այն մինչեւ մարտի 17–ը քննարկվելու է, ինչի արդյունքում վերջնականապես կորոշվի, թե ինչ տեսք կունենա։  Հուշարձանը նախագծել են ճարտարապետներ Անահիտ Թարխանյանը եւ Արմինե Ղազարյանը։

Անահիտ Թարխանյանը հույս է հայտնել, որ քաղաքապետարանը թույլ կտա այն տեղադրել  Մաշտոցի պուրակում։

Հուշարձանը սյուների ամբողջություն է, որոնց  վերին հատվածը ապակի է, ինչը ըստ Թարխանյանի  խորհրդանշում է այն չարն ու դաժանությունը, որը Արթուր Սարգսյանի հոգով անցնում է եւ վերածվում լույսի բարության։   

«  Արթուրին տեսնում եմ մի մարդու, որի մեջ ամփոփված է ժողովրդի զոհաբերությունը»,–ասել  է Անահիտ Թարխանյանը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին, երբ «Սասնա ծռերը» զինված գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը, Արթուր Սարգսյան օրեր անց, վաղ առավոտյան ճեղքել էր ոստիկանական պատը եւ իր մեքենայով հաց հասցրել Սասնա ծռերին։ Արթուր Սարգսյանը, որն ուներ մի շարք առողջական խնդիրներ,  եւս ազատազրկել էր։ Անազատության մեջ առողջական վիճակն ավելի վատթարացավ, հասարակական ճնշման ներքո նա ազատ արձակվեց, սակայն օրեր անց վախճանվեց։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ