26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չարենցի ձեռագրերն ահավոր ծանր վիճակում են.Դավիթ Գասպարյան

«Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի շուրջ հետաքրքրությունը վերջին 20-30 տարում այնքան ուժեղացավ, որ նրա մասին հիշատակումները, ոչ թե ծննդյան օրն են ակտիվանում, այլ նրան հիշելը գրեթե ամենօրյա գործընթաց է դարձել»,-այսօր՝ մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Նշենք,որ մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է:

Գրականագետի խոսքով՝  Չարենցի ճանաչողության հետ մեկտեղ շարունակվում են նաև անցյալից եկող հազար անգամ ուղղված սխալները:

«Օրինակ՝ «Ես իմ անուն Հայաստանի» բանաստեղծության հայտնի «բառը», որ «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում», կարող են տանեն ու սխալ ձևով տպագրեն՝ ասելով, թե իրենց կարծիքով այդպես է:

Այստեղ կարծիքի հարց չէ, այստեղ բնագրագիտության և գիտության հարց է, և աշխատեք այս ենթակայական կարծիքներից հեռու մնալ, որպեսզի Չարենցին ճիշտ մոտենան, նրա արժեքը հասկանանք»,- նկատեց Դավիթ Գասպարյանը:

Գրականագետը նշում է, որ վերջին տարիներին Չարենցի կյանքից և գործից բազմաթիվ փակ էջեր են բացվել: Օրինակ՝ վերջին  մի քանի տասնամյակում անտիպներից՝ 3 գիրք է տպագրվել, իսկ մինչ այս Չարենցի 6 հատորյակ կար միայն:

«Անցյալ տարի վերջնականապես լույս տեսավ իմ՝ Չարենցի անտիպ ժառանգությունը՝ «Գիրք մնացորդաց»-ը, որն իր հետ բերում է միայն նորություն: Այստեղ զետեղված են միայն նոր ստեղծագործություններ՝ պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, կենսագրական էջեր, վավերագրեր, տարբեր բնույթի փաստաթղթեր և այլն: Կան մարդիկ, ովքեր ասում են՝ ո՞ւմ է պետք անտիպ ժառանգությունները, բայց այդ մարդիկ մոլորյալներ են: Մենք այնքան կորած ենք մեզ պահում, քանի որ ռուս գրականագետը, եթե Մայակովսկուց, Եսենինից թեկուզ 1 էջ էլ գտներ, հիմա աշխարհով մեկ զրնգացրել էր: Մենք անում են այս ամենը՝գրքի, մամուլի հրապարակումներով և այլ տեսքով, բայց մի փչացնող, նսեմացնող հայացք կա այս ամենի վրա»,- մանրամասնեց  գրականագետը:

Դավիթ Գասպարյանը հայտնեց, որ  Եղիշե Չարենցի ձեռագրերն ահավոր ծանր վիճակում են: Նա պատմեց, որ դեռևս Խորհրդային միության տարիներին, երբ հողի տակից հանվեց Ռեգինա Ղազարյանի պահածը, որի 25 տոկոսը քայքայված էր, թուղթն էլ` ածխացած, սխալներով փորձեցին վերականգնել:

«Մեր «խելքոները» որոշեցին թուղթն ամրացնել լուծույթներով, որի արդյունքում թանաքը լուծվեց թղթի մեջ, իսկ էջը դարձավ անընթեռնելի: Եվ այսպես փորձանքը փորձանքից հետո եկավ»,- եզրափակեց Դավիթ Գասպարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ