27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե մարդիկ չեն միանում ձեր միտինգներին, դա չի ենթադրում, որ ազգն անթասիբ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ գենի բացառիկության մասին «ուսումնասիրություններ» գրողներն են ավելի ֆաշիստ, թե՞ էթնիկական խմբին՝ ազգին, անթասիբ, վախկոտ ու ծախված ասողները: Ես կարծում եմ երկու խմբերն էլ գտնվում են նույն դաշտում և տիրույթում: Մոտեցումը նույնն է. երկուսն էլ կատեգորիկ ու տոտալ գնահատականներ են տալիս: Երկու գնահատականները երկու տարբեր ծայրահեղություններ են: Միայն ձգվածության կողմերն են տարբեր:

Եթե բիսետկի լավ ախպերների ու լավ ախպերների քրերի համար մի նախադասությամբ փորձենք մեկնաբանել Հիտլերի տեսությունը, ապա կստացվի հետևյալ ինտերպրիտացիան. գերմանացիներ դուք անթասիբ եք, դուք չոքած եք, բայց դուք նաև բացառիկ եք ու կարող եք չլինել անթասիբ և չոքած (կուլմինացիոն կայֆը բայց շաղկապի մեջ ա): Այսինքն նույնիսկ պրիմիտիվ ու ցածրակարգ բացատրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ երկու ծայրահեղությունները նույնականանալու միտում ունեն: Վերցնենք խճանկարը (մոզաիկա): Այն կազմված է հազարավոր գունագեղ քարերից և այդ գունային զանազանության մեջ հանկարծ ինչ-որ մեկը վերցնի ու ասի, թե խճանկարը կանաչ է: Բայց ինչպե՞ս է կանաչ, եթե բացի կանաչից նրա մեջ կան նաև այլ գույներ ևս: Հիմա սոցիումն էլ մի խճանկար է, որը կազմված է հազարավոր գունագեղ քարերից՝ անհատներից: Այսինքն սոցիումը կազմված է հազարավոր տարբերներից կամ տարբերների համախումբ է: Ինչ-որ մեխանիզմ (քաղաքացիական կոդեքս, լեզու, մշակույթ, ազգություն, կրոն) տարբերներին հավասարակշռման սկզբունքով պահում է սոցիումի առանցքի շուրջը: Եվ այսպես շարունակ:

Հիմա էս պարզ, պրիմիտիվ հաշվարկ-վերլուծությունը մեզ հուշում է, որ չի կարելի ինչ-որ տոտալ գնահատականներ տալ սոցիումի վերաբերյալ՝ լինի դա բացառիկ, թե խիստ հայհոյախառն: Ի դեպ աշխարհագրական դիրքից, կլիմայից, ազգությունից, քաղաքացիականությունից և կրոնից ելնելով սոցիումի տարբերները ունեն բազմաթիվ ընդհանրություններ, բայց դա լռիվ այլ օպեռա է: Դրա մասին չենք խոսում: Հիմա էս ամբողջ դեմագոգիան ինչի՞ համար գրեցի: Շատ պարզ է. եթե մարդիկ չեն միանում Ձեր միտինգներին, ապա դրանից ամենևին էլ չի ենթադրում, որ ազգը անթասիբ է: «Միացեք, ով չի միանում ստրուկ ա, դավաճան ա, ծախված ա»: Այսպիսի հայտարարություններ հիմնականում անում են դեղնակտուց ցուցարարներն ու տևական պայքարի փորձառությունից ոչինչ չսովորած և խցանված գանգուղեղիկներով բունտավշիկները: Սա մեզ քիչ էր, հիմա էլ ավելացել է ֆեյսբուքում մարալնի ուշերբ իրականացնող զանգվածը: Նկար կամ տեսանյութ են տեղադրում՝ վրան էլ գրում. «ես այստեղ եմ, իսկ դուք՝ տանը նստած»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ