26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրիում ընտրում են Sanremo մրցույթի հայաստանյան մասնակցին

Գյումրիում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային X մրցույթփառատոնի շրջանակներում անցկացվող SanremoJunior (Պատանիների Սանրեմո) երգի միջազգային IX մրցույթի Հայաստանյան ընտրական լսումների փուլը: Ելույթ ունեցան Շիրակի, Լոռվա և Տավուշի մարզերի 6- 15 տարեկան  36 մասնակիցներ: Ժյուրիի կազմում ընդգրկված էին երաժիշտներ, դերասաններ ու երգարվեստի ներկայացուցիչներ: Ըստ ժյուրիի անդամ երգչուհի Զարուհի Բաբայանի, Իտալիա կմեկնի այն մասնակիցը, ով կունենա լավագույն ձայնային տվյալներ, արտիստիկ տվյալներ ու ընտրված երգը կկարողանա ներկայացնել լավագույնը:

«SanremoJunior»-ը շատ լուրջ մրցույթ է, մենք պարտավոր ենք շատ խիստ  վերաբերվենք, մեր ուսերին մեծ պատասխանատվություն է դրված ընտրել լավագույնին: Կուզենայի, որ ավելի լուրջ մտածեին երգի ընտրության մասին, դեռ շատ աշխատելու տեղ ունեն,- հավելեց ժյուրիի անդամ Նաիրա Գյուրջինյանը:

«Տարիներ շարունակ մենք ապացուցել ենք, որ մեր ազգը երաժշտական  ընդունակություններ ունի: բայց պետք է ուշադրություն դարձնենք երգի ընտրությանը, որ երեխան դուրս գա բեմ ու  ազատ իր ասելիքը ասի աշխարհին: Պետք է ընտրվի այնպիսի երեխա, որ կլինի ինքնատիպ ու հաճույք ստանա իր ելույթից: Իսկ այս մրցույթը երեխաներին կհարստացնի փորձով, սա ևս մեկ քայլ է, երեխայի համար երաժշտական ասպարեզում», -ասաց ժյուրիի անդամ Էդգար Գյանջումյանը:  

Լսումները կշարունակվեն Երևանի Բաբաջանյանի անվան համերգասրահում, որտեղ ելույթ են ունենալու 55 երեխաներ, Երևանից, Կապանից, Գավառից:

Լինելու է երկրորդ փուլ, որին հաջորդելու է նաև գալա համերգ, որտեղ արդեն երեխաները համերգի ընթացքում կներկայանան, կմրցակցեն ու  ժյուրին կընտրի Հայաստանի մեր մասնակցին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ