19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանում պղծել են ընդդիմադիր գործչի հոր գերեզմանը (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Հարևան Ադրբեջանում ընդդիմադիրների դեմ պայքարի նոր մեթոդ են հայտնաբերել…Իլհամ Ալիևի երդվյալ ֆանատները հիմա էլ սեփական կուռքին քննադատողներին չկարողանալով պատժել տեղում,քանի որ ադրբեջանցի ընդդիմադիրների մեծ մասը վաղուց հեռացել են Ադրբեջանից և պատսպարվել են հիմնականում եվրոպական երկրներում,որոշել են “պատերազմել” ոչ միայն նրանց դեմ՝հարազատներին, բարեկամներին և մտերիմներին հաճախակի բերման ենթարկելով,որի արդյունքում շատերը հրաժարվում են Իլհամ Ալիևին քննադատողներից,այլև արդեն սկսել են պղծել վերջիններիս հարազատների շիրիմները…
Բավական մեծ աղմուկ է բարձրացել ապշերոնյան սուլթանությունում այն բանից հետո,երբ օրեր առաջ համացանցում հայնվեց Ֆրանսիայում բնակվող ընդդիմադիր իրավապաշտպան Վիդադի Իսքենդերլիի հոր շիրիմի պղծման տեսանյութը,որում երկու երիտասարդներ միզում են Իսքենդերլիի հոր գերեզմանաքարի վրա,իսկ ինչ-որ մեկն էլ առաջարկում է հանել մահացածի ոսկորները և ուղարկել Ֆրանսիա…Այս ամենը “մեկնաբանողը” Իսքենդերլիին մեղադրում է սեփական հայրենիքը դավաճանելու,հայերի պատվերները կատարելու և այլ հակաազգային գործողությունների մեջ…Հատկանշականն այն է,որ բավական մեծ քանակությամբ ազերի օգտատերեր բացասաբար են վերաբերվել պղծարարների “հայրենասեր” գործողություններին…Սակայն այլ կարծիք ունեն Ալիևի աշխատակազմում…Մեկնաբանելով սկանդալային տեսանյութը Ադրբեջանում իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը բացահայտ արդարացրել է ստահակներին հայտարարելով,որ մի խումբ ռադիկալներ այդ մեթոդով են վրեժխնդիր եղել Վիդադի Իսքենդերլիից ադրբեջանցիներին վիրավորելու համար… Այսինքն,ըստ Նովրուզովի՝լա՛վ են արել…Շիրիմ պղծողներին արդարացնելով Նովրուզովը նաև բացահայտել է,թե այդ լակոտներն ում պատվերն են կատարել…
Սա դեռ սկիզբն է…Իլհամ-Մեհրիբան սրբացված տանդեմին քննադատողների բարեկամների և հարազատների գերեզմաններին շուտով ոչ միայն կմիզեն,այլև….և ոսկորները դուրս կշպրտեն…
Զավեշտալին նրանում է,որ ազերի դիվանագետներն ամեն անկյունում բողոքում են,որ հայերը իբրև թե պղծում են իրենց նախնիների շիրիմները,որոնք գտնվում են Արցախում… “Պղծման” եղանակ էլ այն է,որ այդ լքված գերեզմանոցներում ոչխարներ և կովեր են արածում…Այսինքն,եթե Ադրբեջանում միզում են տեր ունեցող շիրիմների վրա,դա շատ նորմալ երևույթ է,իսկ հայերը պարզվում է պարտավոր են ինչ-որ թուրքի գերեզման խնամեն,որ Բաքվում չջղաձգվեն…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ