26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիայի կարծիքը հստակ է․ դեսպանը՝ Ալիեւի հայտարարության մասին

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման առնչությամբ իր դիրքորոշումը կարտահայտի, երբ ամեն ինչ հստակեցված կլինի: Իսկ առայժմ նա մեկնաբանություն չի անի։

Դեսպանը խոսել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտնի հայտարարությունից, երբ վերջինն ասել էր, թե Երեւանը «կվերադարձնի»։

Դեսպանը նշել է, որ Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: 

«Ծանոթ եմ այդ հայտարարությանը: Դրան հետեւել է Ֆրանսիայի պաշտոնական հայտարարությունը: Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց է տվել այդ հայտարարությանը: Ֆրանսիան իր կարծիքը հստակ հայտնեց»,-ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ