26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

1 ժամ 59 րոպեով Երևանից Գյումրի առաջինը ժամանեց Կարեն Կարապետյանը /տեսանյութ/

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մարտի 3-ին Գյումրիում էր: Կառավարության ղեկավարը Երևանից Գյումրի էր ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով, որը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն գնել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից:

Նշենք, որ գնացքը մարտի 4-ից կգործարկվի, իսկ առաջինը Երևանից Գյումրի ժամանեց Կարեն Կարապետյանը:  Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին Գյումրիից վերադառնալով մայրաքաղաք:

Մարտի 4-ին և 8 — 11-ը գնացքը կաշխատի անվճար: Դրանից հետո տոմսը կարժենա 2500 դրամ: Երթևեկության կտևի 1 ժամ 59 րոպե: Նոր էլեկտրագնացքն ունի 2 վագոն, օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային անվտանգության համակարգեր: Գնացքը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, ունի անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելվում է:

Կառավարության ղեկավարը ժամանեց Գյումրի կայարան, ապա շատ հապճեպ մեկնեց Շիրակի մարզպետարան խորհրդակցության:  Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ՝ բժշկական հաստատությունների տնօրեններ, տարբեր կառույցների ղեկավարներ, գործարարներ,  ակտիվ երիտասարդներ: Բայց լրագրողների համար մուտքն արգելված էր: Փակ խորհրդակցությանը քննարկվել են տարբեր հարցեր:  Ժամանակ ներկայացվել են Շիրակի մարզում 2017 թվականին իրականացված զարգացման ծրագրերն ու մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները:

Խորհրդակցության ավարտին Կարեն Կարապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են անցած տարվա կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները: «Մենք հերթական մարզային հանդիպումն ենք անցկացրել: Քննարկել ենք Շիրակի մարզում 2017 թվականին կատարած աշխատանքները, թե ինչ են ուրվագծել 2018 թվականին: Պայմանավորվել ենք վերացնել բացերն ու թերի ծրագրերը, որ կան ու ամփոփել»,- նշեց ՀՀ վարչապետը՝ խոստանալով առաջիկա օրերին կրկին լինել Գյումրիում և ամփոփել կատարած աշխատանքները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ