26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան ռմբակոծել է Աֆրինը, 17 մարդ զոհվել է

Թուրքական ռազմաօդային ուժերը Աֆրինում ռմբակոծել  են Սիրիայի իշխանությանը հարող աշխարհազորայիններին։ Անգլիայում գործող «Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության տեղեկացմամբ՝  հարձակման արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել։

Աֆրին քաղաքի հյուսիսում տեղեկայված գյուղի ռմբակոծության արդյունքում զոհվածների մեջ կան նաև YPG-ի (Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ) 3 զինյալներ։

Մյուս զոհերը անցյալ շաբաթ Աֆրին մտած և որպես «ազգային ուժեր» հայտնի իշխանամետ զինյալներն են։

Նշենք, որ հունիսի 20-ին Թուրքիայի կողմից Աֆրինում սանձազերծված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության ընթացքում  Թուրքիայի ԶՈՒ-ն  տվել է 41, «Սիրիայի ազատ բանակը»՝ 116  զոհ։  Թուրքիայի  պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ քրդական կողմն այս ընթացքում ունեցել է  առնվազն 2․295 զոհ։

Աղբյուր`    Deutsche Welle
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ