27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դուք այստեղ բան չունեք ստանալու, կայացած մարդ եք, ինքնաբավ, աչքներդ լի ու կուշտ. Ռուստամյանը՝ Սարգսյանին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ ելույթում հայտարարեց, թե շատ հետաքրքիր ժողովուրդ ենք, երբ մեկին ուզում ենք գովել հասցնում ենք մինչև Աստծո դուռը, հենց ուզում ենք փնովել` խորտակում ենք մինչև անդունդի խորքերը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:

«Մենք յուրօրինակ ազգերից ենք, որ մեր նախագահական ընտրությունների թվից երկու անգամ ավել նախագահներ ունենք: Միշտ ինչ-որ մի բան, մի ական կգտնենք, որ մեր հետագա անելիքները դրանով կանխորոշենք: Փոխանակ մարդուն առիթ տանք, բարի երթ մաղթենք»,- ասաց նա:

Մինևնույն ժամանակ նա ասաց, թե որն է իրենց հիմնական ակնկալիքը լինելու Արմեն Սարգսյանից: «Մեր ակնկալիքն այն է, որ այս անցումը խորությամբ զգալով իրականացնի` պահապնելով երրորդ հանրապետության դրական քայլերը, նվաճումներն արձանագրի, նաև հստակ ասվի` ինչն ենք պահում, ինչից ենք հրաժարվում, թե չէ պրոգրես տեղի չի ունենա…

Մեր մեջ հայերին տարբերել ենք. հայ մարդ է, եկել է, իր ընդունակությունները, կարողությունները ներդնի, իր ուժերին համապատասխան հզորացնի մեր երկիրը, իսկ մենք սկսում ենք թղթերի մեջ բաներ ման գալ: Դա մերը չէ, մենք այդ մեծ ճոխությունը չունենք, որտեղ մեկ հայ կա, պետք է գուրգուրենք, բերենք այստեղ, որ նա կարողանա մեր երկրի կառուցման այս փուլում մի աղյուս էլ իր կողմից ավելացնել»,- ասաց նա«

վստահություն հայտնելով, որ այդ գործը հենց, 4-րդ հանրապետության առաջին նախագահի առաքելությունը պետք է լինի: Ռուստամյանը նշեց, որ մեզ հիմա կադրային ճիշտ քաղաքականություն է հարկավորը: «Մենք պետք է բացառումներ չդնենք, մեկին սևացնենք, որ հետո չկարողանանք նույնիսկ բարևել: Միասնության խորհրդանիշը պետք է հանիդսանա նախագահը, որը ընտրվում է կոնսենսուս մինուս մեկով: Բոլորը համաձայն են բացի «Ելք» դաշինքից, բայց դա էլ նորմալ է, միշտ կոնսենսուսը կարողանում է հաղթահարել այդ մեկին»,- նկատեց նա:

Դիմելով Արմեն Սարգսյանին՝ պատգամավորն ասաց, որ ոչինչ որ քննադատություններ կան, որ պատ են շարում: «Պաշտոնյան պետք է ուժ, իմաստնություն և արժեք հաղորդի: Առաջինը դուք եք նստելու այդ աթոռին: Լավ սկիզբը գործի կեսն է, և սա պատմական առաքելություն է, պատմության մեջ մնալու մեծ հնարավորուէթյուն է: Դուք այստեղ բան չունեք ստանալու, կայացած մարդ եք, ինքնաբավ, աչքներդ լի ու կուշտ, Ձեզ մնում է մի բան` այնպես անել, որ պատմությունը հիշի ձեզ դրական առումով, և մենք էլ գոհ լինենք, որ ընտրել ենք մի նախագահ, որը հասկացել է փոփոխությունների արժեքը և ցանկացել է, որ այս Սահամանադրությունը միս ու արյուն ստանա: Պտեք է Դուք էլ, մենք էլ միասին համախմբվենք և կարողանանք մեր երկիրը հանել իրար մերժելու այս ծանր մղձավանջային իրավիճակից»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ