27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վտանգավոր է. Ժողովուրդ

Այս տարվա հունվարին կտրուկ նվազել են արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները: Օրաթերթին հայտնի դարձավ, որ հունվարին մասնավոր տրանսֆերտները կազմել են 94 մլն 672 հազար դոլար: Դեկտեմբերի համեմատ սա պակաս է ավելի քան 100 մլն դոլարով: Տրանսֆերտների մեծ մասը՝ 51.7 մլն դոլարը, եկել է ՌԴ-ից, 12.3 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից:

Այս տարի շարունակվել է Հայաստանից գումարների արտահոսքը, ընդ որում ահռելի չափերով, միայն հունվարին երկ­րից կապիտալի արտահոսքը կազմել է 74.3 մլն դոլար: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի տն­տեսության շարժիչներից մեկը, եթե ոչ ամենահիմնական գործոնը, մասնավոր տրանսֆերտներն են, ապա դժվար չէ կռահել՝ առաջիկայում ինչ դժվարություններ են սպասվում նույն այդ տնտեսությանը:

Առավել եւս, երբ գումարների զուտ ներհոսքը՝ ՀՀ եկած ու դուրս եկած գումարների տարբերությունը, վերջին 5 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրել՝ 20.3 մլն դոլար: Մասնագետների պնդմամբ՝ այս պատկերը վտանգավոր է իր հետեւանքներով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ