19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Արցախի հարցը պետք է լուծվի քաղաքակիրթ ճանապարհով՝ բանակցային սեղանի շուրջ»

Այսօր  Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում տեղի է ունեցել կոնֆերանս ՝  «Եվրոպայի հայերի միության» մասնակցությամբ։ Քննարկման առանցքում եղել է Արցախի հարցը։

«Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ընկերության նախագահ Արտակ Սերգոյանը Henaran.am-ի  հետ զույցում նշեց՝  անվիճելի փաստ է այն, որ  Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։

«1988  թվականից մինչև օրս Եվրախորհրդարանի, ինչպես նաև ԵՄ-ի  որոշումները, հայտարարությունները ևս փաստում են՝ Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով․ նրանք դեմ են ռազմական գործողություններին, քանի որ ակնհայտ է՝ ագրեսիվ գործողությունները խնդիրը տանում են  դեպի փակուղի», –  նշեց Արտակ Սերգոյանը։
Վերջինս շեշտեց՝  ամբողջ աշխարհը պետք է գիտակցի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրա ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիությունը։
 

««Եվրոպահի հայերի միությունը», բնականաբար, միայն քննատատաբար է վերաբերվում յուրաքանչյուր ռազմական գործողության։ Արցախի հարցը պետք է լուծվի քաղաքակիրթ ճանապարհով՝ բանակցային սեղանի շուրջ», – նշեց Արտակ Սերգոյանը։

Վերջինս շեշտեց՝ Ալիևը փորձում է իր բռնապետական ռեժիմի  գոյությունը պահպանել իր ռազմատենչ հայտարարություններով։

«Ինչպես հայտնի է, ԵՄ-ն, ԱՄՆ-ն և ՌԴ-ն իրենց հայտարարություններով ցույց տվեցին՝ ագրեսիվ մտքերը տեղ չունեն ներկայիս քաղաքակիրթ հասարակությունում։ Իսկ Ալիևի հայտարարությունները Զանգեզուրի, Երևանի գրավման հետ կապված՝ ուղղակի հոգեկան շեղումներ ունեցող մարդու արտահայտած մտքեր են։  Ողջ աշխարհին հայտնի է, որ  Ադրբեջանը՝ նավթադոլարներով  ստեղված  այդ  երկիրը,  ընդամենը  մեկդարյա պատմություն ունի և փորձում է աղավաղել հազարամյա պատմություն ունեցող  երկրի պատմությունը։ Բայց, վերջին երկու միջազգային համաժողովները ցույց տվեցին՝  ՀՀ նախագահ Սարգսյանը դիվանագիտական ապտակ հասցրեց երկու բանախոսներին էլ», –  ասաց Արտակ Սերգոյանը։

Վերջինս վստահեցրեց՝ այսօր սփյուռքում ապրող  յուրաքանչյուր հայ պատրաստ է  իր միջոցներն ու հնարավորությունները տրամադրել Արցախի հարցի կարգավորմանը․ հարկ եղած դեպքում հայ զինվորի կողքին  կանգնած է և չի ընկրկի, կպաշտպանի  հայրենիքի սահմանները։
Արտակ Սերգոյանը հիշեցրեց՝ Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ, անվիճելի փաստեր առաջ եկան, որոնք ապացուցում էին՝ Ադրբեջանն է նախահարձակ եղել, պատերազմ սանձազերծել․ այդ մասին խոսվեց նաև դիվանագիտական հարթակներում։
«Կարծում եմ՝ մեր դիվանագիտությունն այսօր ճիշտ ճանապարհի վրա է։ Մենք ունենք փորձառու դիվանագետներ՝ հանձին Բրյուսելում Հայաստանի դեսպան պարոն Թաթուլ Մարգարյանի, ով շատ մեծ ներդրում ունի Արցախի հացի խաղաղ կարգավորմանը միտված գործընթացներում։ Այնպես որ, մեր դիվանագիտությունն, իսկապես, ընթանում է ճիշտ ճանապարհով», – եզրափակեց Արտակ Սերգոյանը։

28511099_10216294961545793_1379370715_n
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ