25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առողջապահության նախարարությունը մենաշնորհային դարձնելու ծրագիր է իրականացնում. Մարինա Խաչատրյան /տեսանյութ/

 

«Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, բժշկուհի Մարինա Խաչատրյանն,  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  խոսելով  այն մասին, որ մարտի մեկից  Հայաստանում վաճառվողց դեղերի մեծ մասը վաճառվելու է միայն դեղատոմսով, ասաց՝ Առողջապահության նախարարությունը մենաշնորհային դարձնելու ծրագիր է իրականացնում:

 Բանախոսը նշեց՝ նմանատիպ գործընթաց եղել է հարևան  Վրաստանում. Փաստերը ցույց են տվել՝ դա  կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

 «Առողջապահության նախարարությունում աշխատում են  այնպիսի մարդիկ, որոնք թերի գիտելիքներ  ունեն: Ես արդեն տեղեկություններ ունեմ, որ շատ դեղատներ կլինեն, որ կաշխատեն առանց դեղատոմսի, ոմանց ասել են, որ շատ հանգիստ կարող եք շարունակել աշխատել: Առաջիկայում  դեղորայքի գների բարձրացում է նախատեսվում:  Քաղաքացին ստիպված է լինելու դեղատոմս գնել», – ասաց Մարինա Խաչատրյանը՝ շեշտելով՝  ինչ-որ մոնոպոլ անձնավորությունից  մարդիկ ճարահատ գնելու  են  իրենց անհրաժեշտ դեղատոմսը:

 «Իսկ այն դեղատները, որոնք օրինական ձեւով աշխատելու են դեղատոմսերով, ունենալու են դեղերի փոքր շրջանառություն, փակվելու են, գրագետ դեղագետներն էլ ստիպված արտագաղթելու են», – ասաց Մարինա Խատատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ