26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չի կարելի պատգամավորներին վիրավորել. Շարմազանովն՝ ԱԺ փոխնախագահին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ առնվազն կոռեկտ չէ, երբ հարցականի տակ ես դնում սեփական խմբակցության անդամի ստորագրությունը: «Բոլոր խմբակցությունների պատգամավորները հանձնաժողովի կազմում ներառված են»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կեղծիքներ են եղել։

«Եթե «Ելք» խմբակցության ղեկավարն ավելի շատ է վստահում մեր լրատվամիջոցներին, քան իր խմբակցության գործընկերներին, դա իրենց խնդիրն է։ Ես այստեղ ասելու բան չունեմ, ուրեմն իրենք լուրջ ճգնաժամի առջև են կանգնած», -նշեց նա՝ անդրադառնալով բաց քվեարկություն անցկացնելու առաջարկին։

Դիտարկմանը, թե «Ելք»-ը պնդում է, որ իրենց ձայները դիտմամբ են կեղծվել՝ իրենց շարքերում պառակտում մտցնելու համար, Շարմազանովն արձագանքեց. «Սիրելիս, ես էլ կարող եմ շատ բան ասել»։ Նա նաև նկատեց, որ Փաշինյանը հանձնաժողովի անդամ չի և չի կարող ասել՝ ինչպես է ամեն ինչ եղել։

«Չի կարելի պատգամավորներին վիրավորել։ Արձանագրությունը նրա համար է, որպեսզի պատգամավորները ստորագրեն ու ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր պատգամավորներն առանց բացառության ստորագրել են, ու պետք չի քո կուսակցության կամ դիմացինի անդամին վատ դրության մեջ դնել», – նշեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ