26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Բարով չգաք մեր երկիր». ալժիրցի գրողի բաց նամակը Էրդողանին

Ալժիրցի հայտնի գրող Քամել Դաուդը բաց նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Huffington Post»-ում հրապարակված «Բարով չգաք մեր երկիր» բաց նամակում հեղինակն ասում է.

«Ձեր կողմից բանտարկված, սպանված և կտտանքների ենթարկված բոլոր մարդկանց անունից ասում եմ․ բարով չգաք մեր երկիր:  Ոչ, Էրդողան, Դուք ցանկալի չեք մեր երկրում:

Մենք «ոչ» ենք ասում իրենց գաղափարները մեր կյանքերից ավելի կարևորողներին, մեր երեխաներին գերի վերցնողներին, մեր հոգիներն ու ապագան մեզանից խլողներին։

Դուք խորհրդանշում եք մեր ազգի բոլոր արժեքների լրիվ հակառակը։ Դուք ատում եք ազատությունը,  անկախ մտածողներին, չեք սիրում ցույցերն ու երթերը, կրոնի առևտուր անելով երազում եք մեր միջոցով խալիֆայություն ձեռք բերելու մասին»:

Դաուդը նաև նշել է, որ քրդերի և իր մյուս ընդդիմադիրների շրջանում մահ սփռող Էրդողանը չի կարող իսկապես իրենց օգնելու կամ նրանց անկախությանը աջակցելու ցանկություն ունենալ։

«Դուք Մերձավոր Արևելքում տուժածների հետ լաց եք լինում, իսկ նրանց դահիճների հետ գործնական պայմանագրեր կնքում։ Պաշտպանում եք ոչ թե մեր արժանապատվությունը, այլ Ձեր խալիֆայությունը։ Մենք չենք մոռանա ձեր չարագործությունները, խորհուրդների ցանկը, անվերջ համալրվող սարսափելի բանտերը, պալատի իշխանության տակ գտնվող դատական համակարգը, ձեր նենգություններն ու ստերը»։

Ալժիրցի գրողը շեշտել է, որ Էրդողանը ջանում է կյանքի կոչել Օսմանյան կայսրության արյունոտ կրկնօրինակը։ Նա հիշեցրել է իշխանության գլուխ մնալու համար Էրդողանի կազմակերպած խարդախությունների, կեղծ հեղաշրջման փորձի, ժողովրդի դեմ իրականացվող «վհուկների որսի», սպանությունների  ու բռնությունների մասին։ Իսլամը Էրդողանի համար միայն գործիք է, իսկ Աստված՝ առևտրի առարկա։

Նշենք, որ Էրդողանի այցը Ալժիր նախատեսված է մարտի 6-ին։

Աղբյուր`   ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ