27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գանձակի ինքնապաշտպանությունը բացառիկ դեպք է․ ազգագրագետ

 

Գանձակի ինքնապաշտպանության 30-ամյակին նվիրված ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ազգագրագետ Հրանուշ Խատատյանը նշեց՝ Գանձակի հայերի ինքնապաշտպանությունը կասեցրեց Սումգայիթի կրկնությունը։
«Ակնհայտ է՝ Գանձակի հայերը նույն Սումգայիթի և Բաքվի հայերի նման ջարդի կենթարկվեին, եթե խմբային կազմակերպված ինքնապաշտպանության չդիմեին», – ասաց Խառատյանը։

Բանախոսը նշեց՝ Գանձակի ինքնապաշտպանությունը բացառիկ դեպք է, հետևաբար անհրաժեշտ է դրան ուշադրություն դարձնել, ոչ թե միայն ջարդերին անդրադառնալ։
«Գանձակում հայերը գիշեր-ցերեկ կարողանում էին պաշտպանվել, կազմակերպել էին քաղաքի հայերի սննդի, կացության, բուժման հարցերը։ Գանձակի կազմակերպվածության, դերերի բաշխվածության շնորհիվ շատ ավելի քիչ զոհեր ենք ունեցել»,- ասաց ազգագրագետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ