27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դատական համակարգին քավության նոխազ դարձնելը ճիշտ չէ. Ա. Սարգսյան

«Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդմանը ՀՀ իշխող կոալիցիայի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում  կփորձի կատարելագործել դատական համակարգը՝ արձագանքելով խնդիրների դեպքում: 

«Եթե ես լինեմ նախագահը, եթե սկզբունքային տարբերություններ ունենամ, մի՛ կասկածեք, որ կիրացնեմ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը, որ նախագահն ունի՝ լինի չստորագրելով կամ խոսելով, որովհետև դա է այն ճանապարհը, որով կկարողանանք համակարգը մաքրել, բյուրեղացնել»,-ասել է նա: 

Ըստ նախագահի թեկնածուի՝ պետք չէ միայն դատարաններին մեղադրել: «Ամենամեծ գործոնը շուկայի փոքրությունն է, և կամաց-կամաց այն ավելի է փոքրանում, քանի որ արտահոսք կա: Եթե ՀՀ-ի բնակչությունը տասը կամ քսան անգամ ավելին լիներ, կգային, կհարմարվեին նույնիսկ ոչ լիարժեք անկախ դատական համակարգի դեպքում։ Հետևաբար դատական համակարգին քավության նոխազ դարձնելը ճիշտ չէ»,-հավելել է նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ