27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պահքից հետո վստահ կարող ենք ասել

Եթե մենք Մեծ պահքի քառասուն օրերի ընթացքը անցնենք ճշմարիտ ապաշխարության շրջան, ապա պահքից հետո վստահ կարող ենք ասել.

Ես Աստծուն շատ եմ սիրում, հետևաբար… Ի սեր Աստծո չեմ վիրավորում որևէ մեկին, որովհետև հասկացել եմ, որ իմ դիմացինն էլ ունի Աստծո պատկերն ու նմանությունը: Իսկ վիրավորելով իմ նմանին, կվիրավորեմ ինձ ստեղծողին:

Ի սեր Աստծո սուտ չեմ խոսում, որովհետև Նա անձամբ ասաց, որ իմ այոն  այո լինի և ոչ- ը ո՛չ: Եթե սուտ խոսեմ, իմ ամբողջականությունը կբաժանվի  երկու մասի` ստի և ճշտի: Իսկ բաժանումը Աստծու գործը չէ…

Ի սեր Աստծո վրեժխնդիր չեմ լինում մեկի հանդեպ, ով ինձ վիրավորել է,  որովհետեւ գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կը հատուցեմ»:  Եթե վրեժխնդիր լինեմ, ատելությունից բացի այլ բան չեմ շահի, իսկ ատելությունը Աստծո գործը չէ… Ւ սեր Աստծո չեմ մեղադրում մարդկանց, քանի որ հիշում եմ պատվիրանը

«Մի դատիր, որ չդատվես»: Եթե մեղադրեմ մեղավորին, ուրեմն մոռացել եմ  այն խոսքը, որ ասում է, «Նա, ով ասաց մի մեղանչիր, Նա էլ ասաց մի դատիր»: Ի սեր Աստծո փորձում եմ սիրել բոլորին, որովհետև իմ Տերը խաչվեց բոլորի համար: Այստեղ դժվարանում եմ մի փոքր, բայց անվերապահորեն հավատում եմ, որ ինձ համար Խաչվողը տեսնելով իմ ձգտումը, կօգնի ինձ այդ հարցում:

Այս բոլորը անում եմ ոչ թե իմ կարողության շնորհիվ, այլ աղերսելով`  ուժ եմ ստանում Աստծուց, կատարելու համար իր խոսքը, քանի որ ես տկար եմ ինքս ինձանով: Եթե Աստծու խոսքը լինի միայն իմ լեզվի վրա, ամեն քայլափոխի ես կսխալվեմ: Աստծո խոսքը ուզում եմ կողպել սրտիս մեջ, ու բանալին հանձնել Աստծուն…Ես ապահով եմ, որ Աստծուն ճանաչում ու սիրում եմ, դարձյալ Ավետարանի խոսքի համաձայն, թե`

«Պարծեցողը պէտք է պարծենայ նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը»: Ա.Թագ. 2:9

Օգնության աղոթք սաղմոսներից

Իմ խնդրանքները թող մօտենան քեզ, Տէ՛ր, քո խօսքի համաձայն  իմաստո՛ւն դարձրու ինձ։ Իմ աղօթքը թող հասնի քեզ, Տէ՛ր, եւ քո խօսքով փրկի՛րինձ։ Իմ շրթունքները քեզ օրհնութիւն կբխեցնեն, երբ ինձ սովորեցնես քո արդարադատութիւնը։ Իմ լեզուն քո խօսքերը կարտասանի, քանզի քո բոլոր պատուիրաններն արդար են։ Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատուիրաններն ընտրեցի։ Քո շնորհելիք փրկութիւնը ցանկացայ, Տէ՛ր, եւ քո օրէնքներն իմ խօսքերն եղան։ Թող ես ապրեմ,որ օրհնեմ քեզ, եւ քո արդարադատութիւնն ինձ թող օգնի։ Մոլորուեցի կորուսեալ ոչխարի պէս, փնտռի՛ր ծառայիդ, քանզի պատուիրաններդ չեմ մոռացել։

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ