27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բնատուր տաղանդի տեր ևս մեկ պատանի՝ Գյումրու տնակային ավանից (ֆոտո, տեսանյութ)

Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհալի պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները:

Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացնում ենք բնատուր տաղանդի տեր ևս մեկ, նույնպես 14-ամյա պատանու մասին պատմող տեսանյութ: Գյումրու ամենամեծ, քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկում է բնակվում պատանի նկարչի` Հոբի բազմանդամ ընտանիքը: Պատանին թեև նկարչական դպրոց չի ավարտել, սակայն մի տարի է՝ մասնավոր պարապմունքների է գնում գյումրեցի ճանաչված նկարիչներից մեկի մոտ: Եվ այսօր արդեն նրա ստեղծագործությունները դիտելիս պարզապես անհնար է անտարբեր մնալ ու չհիանալ պատանի նկարչի տաղանդով:

 Հ. Գ. Այսօր պատանի նկարչի ընտանիքին հրաժեշտից առաջ մեր այն հարցին, թե ինչ կցանկանային «Շիրակ կենտրոնից», պատասխանեցին՝ միայն նկարչական պարագաներ, ներկեր և թուղթ: Առաջիկա օրերին մենք կրկին կայցելենք նրանց տուն ու մեր բազմաթիվ բարեգործական ծրագրերի հովանավորներ, ամերիկահայ բարերարներ Վարդան Նազարյանի և Հերման Խնդիրյանի աջակցությամբ կնվիրենք նկարչական անհրաժեշտ պիտույքներ:28313583_1559332604115217_1099697741_n 28449819_1559332617448549_1478664134_n 28381263_1559332657448545_1439635777_n 28383076_1559332684115209_1716765121_n

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ