27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սեֆիլյանի աջակիցները զայրացած են. լարված իրավիճակ դատարանում

Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:

Արդեն հայտնել ենք, որ անցած դատական նիստին մեղադրող-դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա Սեֆիլյանի համար պահանջեց  11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Նշենք, որ ի տարբերություն նախորդ դատական նիստերի այսօր դահլիճը լեփ-լեցուն է: Սեֆիլյանի համակիրները ակներև զայրացած են:

Այս պահին պաշտպանական ճառով հանդես է գալիս Գալուստ Գրիգորյանի շահերի պաշտպան Աննա Ջուվանովան: Ջուվանովան նշեց, որ իր պաշտպանյալը ընդունել է իր մեղքը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի քննության փուլու որոշակի խախտումներ են արձանագրվել: Ջուվանովան նշեց, որ իր պաշտպանյալը մասնագիտությամբ երաժիշտ է:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

28381161_1550378108416644_585652974_n

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ