27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մոր եւ քրոջ երեսից. ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը պատրաստվում է հրաժարականի դիմում գրել և դուրս գալ համակարգից, քանի որ նրա մոր՝ Արաքսյա Ղասումյանի և քրոջ՝ Քնարիկ Ջավահիրյանի պատճառով փաստի առաջ է կանգնել։

Հիշեցնենք, որ նրա ազգականները մոտ 6 տասնյակ գորիսեցիների խաբելու միջոցով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ են յուրացրել։

Բարձրացված աղմուկից հետո Ջավահիրյանը իր ղեկավարին հայտնել է աշխատանքից ազատվելու ցանկության մասին, սակայն նրա վրա «վերևներից» պարտավորություն է դրվել՝ նախ ամբողջությամբ մարել քաղաքացիների պարտքերը, որոնք առաջացել են իր մոր ու քրոջ ապօրինությունների արդյունքում, և նոր միայն հնարավորություն կունենա լքելու ԱԱԾ համակարգը»:

Առավել մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ