19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօր զոհված զինվորի ընտանիքը ՌԴ-ում է բնակվում.մանրամասներ

ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 20-ամյա Գրիգոր Եղոյանը Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի բնակիչ էր: 

Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Գրիգորը 5 ամսից պետք է զորացրվեր:

«Երեք երեխա են: Ինքը տան փոքրն էր :Ընտանիքը Ռուսաստանում է , Գրիգորն եկել էր իր պարտքը կատարելու համար: Կարգին տղա էր»,-նշեց գյուղապետը:

Գյուղապետը նշեց, որ գյուղում բոլորը ցավ են ապրում կատարվածի համար:

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ից  հայտնել էին, որ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել 20-ամյա Գրիգոր Եղոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ