27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պատանի տաղանդավոր նկարիչը Գյումրու տնակային ավանից

1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհաշատ պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները:

Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին բուսաբանական այգու տնակային ավանում, սողանքների պատճառով թեքված տնակում բնակվող ընտանիքի մասին է: Ընտանիքի ավագ որդին՝ 14-ամյա Մկրտիչը երազում է նկարիչ դառնալ:

 Որպես նախաբան ասեմ, որ պատանի նկարչի աշխատանքներից մի քանիսի՝ օրերս մեր ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարները մեծ արձագանք գտան, և հիացմունքի բազմաթիվ խոսքեր հնչեցին:

Իրոք, նրա ստեղծագործությունները դիտելիս պարզապես անհնար է անտարբեր մնալ և չհիանալ պատանի նկարչի տաղանդով:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:28449638_10209247118694656_939365306_n 28236649_10209247119934687_1791709886_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ