26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեզ սկսեցին գազանաբար ծեծել, մեզ ուզում էին պատուհանից գցել. սումգաիթյան ջարդի ականատես

Սումգաիթյան ջարդերը վերապրած Կարինե Մեջլումյանն այսօր այս թեմայով խորհրդարանական լսումներին պատմեց, թե ինչպես են եղել իրադարձությունները սրանից 30 տարի առաջ, և ինչպես է իր ընտանիքը փրկվել: Նա նշեց, որ խորհրդային Ադրբեջանի Սումգաիթ քաղաքում հայերի ցեղասպանություն տեղի ունեցավ: Տիկին Կարինեն պատմում է՝ փետրվարի 28-ին ինքն իր բնակարանում էր, երեկոյան պատշգամբից նայել է, տեսել հանրահավաքի հազարով մասնակիցներին, ովքեր հայերի մահն էին պահանջում: «Մենք, չգիտեմ, թե ինչու, հավատում էինք, որ խորհրդային իշխանությունները կօգնեն: 5 րոպե հետո մեր դուռը ծեծեցին, դուրը բացեցի: Մի ադրբեջանցի էր, հարցրի՝ ինչ եք ուզում: Ինչին պատսխանեցին՝ գնացեք ձեր Հայաստան, քանի որ Կապանում ինչ-որ իրադարձություններ են տեղի ունեցել, կանանց են նեղացրել:

Ես պատասխանեցի, որ հնարավոր չէ, որ նման բան եղած լիներ, հայերը չեն կարող նեղացնել կանանց: Տղամարդը հեռացավ, սակայն հետո նրանց ղեկավարն ասաց՝ ես ձեզ չէի ուղարկել բանավիճելու, սպանեք նրանց, բռնաբարեք, ծեծեք, թալանեք»:

Տիկին Կարինեն շարունակում է. այդ հրամանից հետո ջարդել են իր դուռը, սկսել են գազանաբար ծեծել: «Երբ մեր ընտանիքը չէր կարող այլևս շարունակել, սկսվեց թալան: Տանում էին սառնարանը, անկողինը: Մեր ընտանիքին հենց դա փրկեց: Մեզ ուզում էին պատուհանից գցել, սակայն քանի որ փետրվարի 28-ն էր, պատուհանները ամուր փեղկված էին: Մեզ փրկեցին մեր հարևանները: Ադրբեջանցիները խաղաղ բնակիչներին էին սպանում, ովքեր փորձում էինք պայքարել, մարդկանց այրում էին: Այդպես շարունակվեց 3 օր, ոչ մի խորհրդային զինվոր չկար այնտեղ: Մեզ մեր հարևանները փրկեցին, ովքեր չգիտեին, թե ինչ է կատարվում…»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանում կազմակերպվել են «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով լսումներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ