26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե կկարողանա անել, փառք Արմեն Սարգսյանին

 Հայ գրականագետ Դավիթ Գասպարյանն ասում է, որ չնայած այսօր նախագահի դերակատարությունը մղվում է ետին պլան, բայց հույսեր կան, որ ամեն դեպքում այս պաշտոնի նոր հավակնորդը փոփոխություններ կանի: «Ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն ազնիվ մղումներով է գալիս, լավ գաղափարներով, ծրագրերով, բայց կարևորը, որ կարողանա դա իրականացնել: Մենք խոստումների զոհ դարձանք, խոստում, խոստում, և ոչ մի իրականացում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա նա:

Իսկ խոստումների իրականացումն, ըստ մեր զրուցակցի, պետք է բերի նրան, որ մեր ժողովրդի հոգին բարձրանա, որ տնտեսությունն աշխատի. «Որ ժողովուրդը փախեփախից երես թեքի, չմտածի արտագաղթի մասին: Եթե կկարողանա անել, փառք իրեն»,-հավելեց նա:

Դավիթ Գասպարյանն ամեն դեպքում նկատեց, որ այնպես չէ, որ Արմեն Սարգսյանն այն անփոխարինելի կերպարն է, և ոչ ոք այլևս չէր կարողանա լինել թեկնածու, սակայն նա արդեն փորձ ունի այս ասպարեզում, վարչապետ է եղել: «Մտել, դուրս է եկել այս ջրավազանի մեջ:  Մեծ աշխարհի փորձ ունեցող մարդ է: Այսօր մենք այնպիսի վիճակներ ստեղծեցինք, որ որակյալ մարդկանց պակաս կա ամեն ասպարեզում, իսկ նա որակյալ, կարգին մարդ է, դեսպան է աշխատել, ի վերջո: Որ ասում են՝ Հայաստանում չի ապրել, բա դեսպան էր, իհարկե, Հայաստանում չպիտի ապրեր»,-եզրափակեց Դավիթ Գասպարյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ