18 Հուլիսի, Հինգշաբթի, 2019

Հաշմանդամության պաճառների գրեթե 30 տոկոսը սիրտ-անոթային հիվանդություններն են

936

2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Հայկաստանում հաշմանդամություն ունեցող 193,302 մարդ կա, իսկ 2017-ի սկզբին հաշմանդամների թիվը եղել է 205,166, նրանցից 143,931-ն ունեցել է անժամկետ հաշմանդամություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, 2018 թվականի սկզբի տվյալներով՝ գրանցված է 8231 հաշմանդամ երեխա, մինչդեռ մեկ տարի առաջ կար 8177:

Համեմատության համար՝ 2016 թվականին Հայաստանում գրանցվել է 202,839 հաշմանդամ, նրանցից 98,458-ը՝ կին: Սա երկրի բնակչության ընդհանուր թվի 6,7 տոկոսն է:

Հաշմանդամության պաճառների գրեթե 30 տոկոսը սիրտ-անոթային հիվանդություններն են, մոտ 10 տոկոսը՝ հոգեկան խանգարումները, 8-ական տոկոսը՝ չարորակ նորագոյացությունները և նյարդային համակարգի հիվանդությունները, 7 տոկոսը՝ էնդոկրինային հիվանդությունները:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ