27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մաֆիա. քրեական հանցագործները տնտեսվարողների գլխին «սարքել են» (տեսանյութ)

«Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը, տնտեսվարողներ Էդուարդ Կոշտոյանը, Լուսյա Հարությունյանը, Աննա Մելիքյանը և Վաչագան Նավասարդյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ահազանգեցին. «Աշտարակ կաթ» ՓԲԸ անօրինական գործունեության հետևանքով իրենք իրավազրկվել են: Արթուր Աթոյանն ասաց, որ անհանգստությունն այն է, որ խորը համոզմունք ունեն, որ սա լուծարայաին հանձնաժողովների կողմից աշխատանքային ռիթմ է: «Այդ իսկ պատճառով մենք ԱԱԾ-ին նախապատրաստել ենք առաջարկ, որպեսզի նման հանձնաժողովների վերջին 3 տարվա գործունեությունը ստուգվի ու ներկայացվի: Մենք համոզված ենք, որ սա եզակի երևույթ չէ»,-նկատեց նա:

Վերջինս նշեց, որ «Աշտարակ կաթի» կողմից թվով 240 տնտեսվարողի կաթնամթերք է մատակարարվել, որոնցից գանձվել է այդ ապրանքի դիմաց գումար, ապա պատճառաբանվել, որ գումարները պետք է տանեն հաշվապահություն, ապա խոստացել են անդորագիր տրամադրել հետագայում: «Սակայն դա չի արվել: Բոլոր առաքիչների հետ կապնվել ենք, փորձել ենք ճշտել, թե ինչու անդորագիր չի տրամադրվել, և եզրակացության ենք եկել, որ կազմակերպված հանցավոր խումբէ  գործել՝ մաֆիա, որը նախապես մտահղացել է, շորթել կրկնակի մանրածախ առևտուր իրականացնող կազմակերպություններից: Մեր հույսը մեր իշխանություններն են, որ սա բացահայտվի»:

Արթուր Աթոյանը հայտնեց, որ դիմել են նախագահին, վարչապետին, քանի որ հասկանում են՝ այդ ընկերությունը նպատակ ունի 1 միլիոն 200 հազար դրամ գումար շորթել:

 Էդուարդ Կոշտոյանի խոսքով՝ հարց է առաջանում, որ եթե գումարները մուտք են արվում, ապա ուր են դրանք գնում, եթե առաքիչի կողմից չի ներկայացվում, թե որ ՍՊԸ-ն որքան գումար է վճարել: 

Լուսյա Հարությունյանը շեշտեց. «Քրեական հանցագործները մեր գլխին սարքել են, բայց մենք չենք զիջելու»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ