23 Հունիսի, Saturday, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Պայքար՝ ողջ կյանքում․ օլիմպիական չեմպիոնուհու անցած բարդ ու անհավանական ուղին /ֆոտո, տեսանյութ/

Փհենչհանում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի սպորտային զույգի մրցումում վստահ ու գեղեցիկ հաղթանակ տարավ Գերմանիան ներկայացնող զույգը՝ Ալյոնա Սավչենկոն եւ Բրունո Մասսոն։

Սակայն սա սոսկ հաղթանակ չէր, պարզապես ոսկե մեդալ չէր։ Այս մեդալի հակառակ կողմում բարդ ու հետաքրքիր կյանքի պատմություն է, որը կարող էր հոլիվուդյան լավագույն ֆիլմերի սցենար դառնալ։ Դա Ալյոնա Սավչենկոյի պատմությունն է, ում հաղթանակի համար ուրախ էին անգամ մրցակից թիմերի ներկայացուցիչները։

 

 
Сенсационная победа на Олимпиаде в Пхенчхане, достойная экранизации (фото 1)

Սկսենք նրանից, որ ուկրաինուհին եւ ֆրանսիացին իրար հետ ոսկե մեդալ բերեցին Գերմանիային։ Այս զույգի հաղթանակին ի սկզբանե ոչ բոլորն էին հավատում։ 34-ամյա Ալյոնայի կյանքում սա չորրորդ Օլիմպիադան էր, Բրունոն էլ՝ նրա երրորդ զույգը։ Երբ նա Փհենչհան էր մեկնում, շատերն էին հեգնանքով մտածում, թե արդեն դադար տալու ժամանակն է ու հաշվելու օլիմպիական չեմպիոն չդառնալու մտքի հետ։

Ալյոնան ծնվել է Ուկրաինայում՝ Օբուխով քաղաքում, բազմազավակ ընտանիքում։ 3 տարեկանում ծննդյան օրվա առթիվ ծնողներից չմուշկ է խնդրել։ Սկսել է մարզվել եւ 2000 թվականին պատանիների առաջնությունում հաղթել՝ Ստանիսլավ Մորոզովի հետ միասին ու սկսել է իր համար նոր զույգ փնտրել։

 
 

Сенсационная победа на Олимпиаде в Пхенчхане, достойная экранизации (фото 5)

Մեկ անգամ չէ, որ Ալյոնան ստիպված է եղել ամեն ինչ նորից սկսել։ Իր առաջին Օլիմպիական մրցումներին՝ Սոլթ Լեյք Սիթիում՝ 2002թ․, նա դեռ Ուկրաինան էր ներկայացնում եւ Մորոզովի հետ միասին զբաղեցրեց 15-րդ տեղը։ 

Դրանից հետո ամբողջ 10 տարի նրա զույգը Ռոբին Շոլկովին էր, երբ 2003-ին Ալյոնան Գերմանիա տեղափոխվեց։ Հաջորդ տարի նրանք հաղթեցին Գերմանիայի առաջնությունում, մասնակցեցին Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, եւ Ալյոնան Գերմանիայի քաղաքացիություն ստացավ։

Թուրինի Օլիմպիադայում զույգը 6-րդն էր։

 

 
Сенсационная победа на Олимпиаде в Пхенчхане, достойная экранизации (фото 7)

Այս զույգը տարբեր առաջնություններում բազմաթիվ հաջողությունների հասավ, սակայն Ալյոնային հանգիստ չէր տալիս Օլիմպիական ոսկին նվաճելու միտքը։ Արդյունքում Ռոբինը չդիմացավ Ալյոնայի համառ բնավորությանը, նա թողեց կարիերան եւ մարզիչ դարձավ։

Հենց այդ ժամանակ բոլորը խաչ քաշեցին Ալյոնայի կարիերայի վրա։ Իսկ նա հանկարծ նոր զույգ գտավ՝ ֆրանսիացի՝ Բրունո Մասսո անունով։ Ֆրանսիայի օլիմպիադայի ֆեդերացիան թույլ չէր տալիս իր մարզիկին Գերմանիա մեկնել, բայց Բրունոն ռիսկի դիմեց ու մեկնեց։

Ոլորտի ներկայացուցիչները խիստ թերահավատորեն էին վերաբերվում զույգին՝ տղան երիտասարդ է, ոչ փորձառու, նա վերադարձել է 30-ը բոլորած, բազմաթիվ վնասվածքներով։ Զույգը սկսեց մարզվել, եւ Ալյոնայից բացի՝ ոչ ոք չէր հավատում նրանց հաջողություններին։

Сенсационная победа на Олимпиаде в Пхенчхане, достойная экранизации (фото 11)

Եւ ահա Ալյոնայի համառությունը տվեց իր արդյունքը։ Փհենչհան, փետրվարի 15, սպորտային զույգերի մրցույթ։ Կարճ ծրագրից հետո նրանք միայն չորրորդն էին, նրանցից առաջ էին անցել ավեի ուժեղ զույգեր։ Ոչ ոք նրանց հաղթանակի մասին չէր էլ մտածում։ 

Բայց արի ու տես որ զույգը ոչ միայն հաղթեց, այլեւ ռեկորդ սահմանեց ու նվաճեց արժանի ու վաստակած ոսկին։

Сенсационная победа на Олимпиаде в Пхенчхане, достойная экранизации (фото 14)

Այն, ինչ նրանք ցուցադրեցին սառույցի վրա, իդեակալան էր։ Իդելական էր թե տեխնիկական, թե հուզական առումով։ Հաղթանակից անմիջապես հետո Ալյոնային փառահեղ անվանեցին։ Քանի որ փետրվարի 15-ին պարզ դարձավ, որ սպորտը բնավորություն է, կամք ու հավատ։ Ալյոնան ապացուցեց սա։

 
Сенсационная победа на Олимпиаде в Пхенчхане, достойная экранизации (фото 19)

 

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ