27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դանակահարություն Գեղանիստում

Փետրվարի 16-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 1978 թ. ծնված Արամ Խ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը աշխատելիս:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Արամ Խ.-ն Գեղանիստ գյուղի Կենտրոնական ճանապարհի միջնամասում, ավտոմեքենաները վարելու և միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանել է 1982 թ. ծնված Աշոտ Գ.-ի և 1987 թ. ծնված Լևոն Գ.-ի հետ, ինչի ընթացքում հարվածել են իրար ձեռքերով և սուր կտրող-ծակող գործիքով պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 21.55-ին, վիճաբանության ընթացքում ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել նաև Լևոն Գ.-ն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք սուր կտրող-ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ