26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փհենչհան 2018․ Դահուկավազքում առաջատարը հայտնի է․ որերորդն էր Միքայել Միքայելյանը

Փհենչհանում մեկնարկել է Ձմեռային օլիմպիական մրցումների 7-րդ օրը։ Քիչ առաջ ավարտվեց դահուկավազքի մրցումը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը։

15 կմ դասական ոճում  Միքայելը գրանցեց 39 րոպե 01․4 վայրկյան արդյունք ու գրավեց 84-րդ տեղը։

Այս մրցաձեւում հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Դարիո Կոլոնյան՝ 33.43,9 արդյունքով։ Այսպիսով շվեյցարացի մարզիկը դարձավ քառակի օլիմպիական չեմպիոն։

Երկրորդ տեղ գրավեց նորվեգացի Սիմեն Կրյուգերը, իսկ ռուսաստանցի Դենիս Սպիցովն արժանացավ բրոնզե մեդալի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ