26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծափահարություններ ու շնորհավորանքներ Հրայր Թովմասյանին

Ազգային ժողովում այսօր հրավիրվել է արտահերթ նիստ «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ, որի օրակարգում Հարկային օրենսգրքի փոփոխություններն են: Նախքան օրակարգին անցնելը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ քանի որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը ներկայացրել է իր թեկնածությունն՝ ընտրվելու համար Սահմանադրական դատարանում թափուր տեղի համար, հիմա հրաժարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Գործընկերները ծափահարեցին ու շնորհավորեցին Թովմասյանին:

Հիշեցնենք, որ երեկ «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր այս մասին, նաև տեղեկացրել, որ այս պաշտոնի համար իրենք առաջարկելու են ՀՀԿ-ական, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ