13 Հուլիսի, Երկուշաբթի, 2020
KFC

Հիանալի ցուցահանդես ենք բերել, բայց դրա մասին ո՞վ է իմանում. լուսանկարիչներ

28053183_10212932139796986_331229386_n

«Հայ լուսանկարիչներ» գրքի հեղինակ, լուսանկարիչ Վահան Քոչարը եւ «photopodium.com» լուսանկարչական կայքի հայաստանյան ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ներկայացրին առաջիկայում Երևանում նախատեսված  լուսանկարչական միջազգային ցուցահանդեսին: «Հոբելյանական ցուցահանդեսն է, 7 երկիր է մասնակցելու: Ցուցահանդեսը նախատեսված է փետրվարի 22-ին, ժամը 3-ին Թեքեյան կենտրոնում»,-տեղեկացրեց Արմեն Ենգոյանը:

Վահան Քոչարը հավելեց, որ ֆոտոպոդիումի մասնակիցներից յուրաքանչյուրը մեկական նախընտրած աշխատանքով են ներկայանալու. թեմատիկա չկա, 10 տարվան է նվիրված կայքի: Աշխատանքները մոտ 80-ն են:

Վահան Քոչարի խոսքով՝ այսօր սակայն լուսանկարչության թանգարան չկա, այսինքն՝ նաև նման ցուցահանդեսների համար վայր գտնելն է խնդիր դառնում: Նրանք հայտնեցին, որ դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քաղաքապետարանից խոստացել են, որ լուսանկարչության թանգարան է ստեղծվելու՝ իր աշխատողներով, գիտաշխատողներով: «Մի 3 տարի առաջ ենք այս խոստումն ստացել: Ընդհանրապես լուսանկարչության մասին ոչ մեկը չի մտածում: Հիմա մենք հիանալի ցուցահանդես ենք բերել, բայց դրա մասին ո՞վ է իմանում: Մենք ունենք հիանալի լուսանկարիչներ, բայց տեղում չեն գնահատվում»,-հավելեց նա Ենգոյանը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ