25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե հիմա խնդիր չեք դնելու իրենց առաջ, ժամանակը ցույց չի տալու. վարչապետը՝ փոխնախարարին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը:

Ըստ այդմ՝ ՊՈԱԿ-ների գործունեությունից ստացված շահույթը օգտագործվում է իրենց կանոնադրական նպատակների իրականացման համար, սակայն, միևնույն ժամանակ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տրվում է միայն օրենքով սահմանված լինելու ու հիմնադրամի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում: Նա ընդգծեց, որ սոցապնախարարության մի շարք ՊՈԱԿ-ներ հնարավորություն ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, սակայն, քանի որ հիմնադրամի կողմից այդ ուղղությունները սահմանված չեն, չեն կարողանում իրականացնել: «Այս փոփոխություններով մենք ուղղակի սահմանում ենք այդ ուղղությունները և նրանց հնարավորություն ենք տալիս , որպեսզի կարողանան գործունեություն ծավալել»,-ասաց Արայիկ Պետրոսյանը: 

«Եթե ՊՈԱԿ-ները այդ հնարավորություններն ունեին , ինչո՞ւ ենք իրենց սահմանափակել, երկրորդը՝ կանխատեսում ունե՞ք՝ ինչքան ենք շահույթ ունենալու»,-հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Եղած պայմաններն ու հնարավորությունները լավատեսորեն են տրամադրում, որովհետև կան իսկապես անհրաժեշտ պայմաններ »,-ասաց փոխնախարարը: Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ «ինչքա՞ն լավատեսորեն»: Արայիկ Պետրոսյանն ասաց, թե ժամանակը ցույց կտա: «Եթե հիմա խնդիր չեք դնելու իրենց առաջ, ժամանակը ցույց չի տալու»,-ասաց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ