20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սովոր ենք նման հայտարարությունների». ԱՄՆ-ը պատասխանել է Էրդողանի՝ օսմանյան ապտակի մասին հայտարարությանը

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս ասել էր, թե ակնհայտ է, որ ԱՄՆ-ում օսմանյան ապտակ չեն կերել:

Ըստ «CNN Turk»-ի՝ ամենօրյա մամուլի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք պետքարտուղարությանը չի անհանգստացնում Թուրքիայում հնչող հակաամերիկյան հայտարարությունները, որոնք գնալով ավելի կոշտ բնույթ են ստանում:

Նոյերթն ի պատասխան ասել է, որ իրենք սովոր են նման հայտարարությունների:

«Մենք չենք զայրանում, երբ Թուրքիայի կամ մեկ այլ երկրի կառավարության կողմից նման հայտարարություններ են հնչում: Մենք տեսնում ենք այլ կառավարությունների ու առաջնորդների նմանատիպ հայտարարություններն ու սոցմեդիայում նրանց գրառումները: Սակայն դրանցից որևէ մեկը հաշվի չենք առնում մեր արտաքին քաղաքականությունը ձևավորելիս»,- ասել է Նոյերթը:

Անդրադառնալով Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին՝ Նոյերթն ասել է, որ իրենք այդ շրջանում գործունեություն չեն ծավալում, սակայն միևնույնն է Աֆրինում ստեղծված լարվածությունը ԱՄՆ-ին անհանգստություն է պատճառում:

«Հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիան իր անվտանգության հետ կապված Սիրիայի որոշ շրջաններից եկող վտանգների վերաբերյալ հիմնավոր աանհանգստություն ունի: Մենք դա հասկանում ենք, սակայն մենք ցանկանում ենք նրանց հետ խոսել այնպիսի լուծման մասին, որը աշխատող կլինի ոչ միայն Թուրքիայի, այլ Սիրիայի ու ԱՄՆ-ի համար»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք էր տվել սիրիական Մանբիչի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի   հայտարարություններին:
Ամերիկացի հրամանատարը նշել էր, որ Մանբիչի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային:

Դրան ի պատասխան՝ Էրդողան ասել էր. «Մեզ հարվածողներին պատասխան կտանք» ասողները ակնհայտ է, որ երբևէ օսմանյան ապտակ չեն կերել: Նրանք, ովքեր կարծում են, որ իրենց ուզածի պես կարող են ելումուտ անել Թուրքիա, ամեն սանձարձակություն իրենց թույլ տալ ու պատասխան չստանալ, շատ վաղ ապագայում կտեսնեն, որ դա ամենևին էլ այդպես չէ»,- ասել էր Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ