27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Արմեն Սարգսյանին առաջարկելով՝ ռեկորդ են սահմանում, «non-sense» Է»

Քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ non sense է, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին է ՀՀԿ-ն առաջարկել նախագահի պաշտոնում: «Անգլիայի քաղաքացուն դրեցին նախագահի պաշտոնում, նման ռեկորդ չի եղել, որ քո դեսպանն ուրիշ երկրի քաղաքացի է: Նրան վերցիք, որ այդ հողեր տալն ստորագրի՞, առանց այդ էլ նոր Սահմանադրությամբ որևէ իրավունք չկա ձեռքին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: 

Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ իշխանությունները պատրաստ են հողեր տալ ադրբեջանական կողմին, և խոսքը միայն 3 շրջանի մասին չէ: «Հիմա, երբ Նալբանդյանը խոսեց 3 շրջան տալու մասին, նրանք ավելի շատ կուզեն»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում առաջարկում է Արմեն Սարգսյանին, նա դեռևս վերջնական պատասխան չի տվել՝ համաձայն է արդյոք ստանձնել այդ պաշտոնը, թե ոչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ